Կանադան կոչ է անում արտաքին կողմերին չմիջամտել ԼՂ հակամարտությանը

Armenpress 18:30, 22 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադան արտաքին կողմերին կոչ է անում զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը միջամտելուց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը՝ շեշտելով, որ  կանոնավոր կապի մեջ է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Կանադան շարունակում է կոչ անել հարգել Լեռնային Ղարաբաղում հրադադարը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական ջանքերի համար ներդնում է 350 հազար դոլար:

Շամպայնը նաև նշել է. «Մենք կոչ ենք անում արտաքին կողմերին չմիջամտել հակամարտությանը և կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ստուգման մեխանիզմներ ստեղծել»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am