Ֆրանսիայում ուսուցչի սպանության գործով մեղադրանքներ են առաջադրել յոթ կասկածյալների

Armenpress 12:07, 22 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատական քննիչները հոկտեմբերի 21-ի երեկոյան մեղադրանքներ են առաջադրել յոթ կասկածյալների Փարիզից ոչ հեռու Կոնֆլան Սենտ Օնորին քաղաքում ուսուցիչ Սամուել Պատիի սպանության գործով: Հոկտեմբերի լույս 22-ի գիշերն այդ մասին հայտնել Է Փարիզի ահաբեկչության գործերի դատախազությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դատախազության տվյալների համաձայն՝ յոթ ձերբակալվածներից վեցը մեղադրվում են «ահաբեկչական նպատակով սպանության կատարման հանցակցության» մեջ: Մեղադրյալների թվում են մարդասպան Աբդուլահ Անզարովի երկու ընկերները՝ Նաիմ Բ.-ն եո Ազիմ Ե.-ն: Նրա եւս մեկ ընկեր՝ Յուսուֆ Ս.-ն, մեղադրվում Է «մարդկանց դեմ ահաբեկչությունների կատարման նպատակներ Է հետապնդող ահաբեկչական խմբավորման մասնակցության» մեջ: Ահաբեկչին աջակցության մեղադրանք Է առաջադրվել քոլեջի՝ 14 եւ 15 տարեկան երկու աշակերտների, 350 եվրոյի դիմաց ուսուցչին ցույց տալու համար, որին նա դեմքով չի ճանաչել:

Նրանց թողել են ազատության մեջ՝ դատական հսկողության ներքո, չնայած դախազության այն կարծիքին, թե նրանց անհրաժեշտ Է պահել կալանքի տակ: Մեղադրյալների թվում Է աշակերտներից մեկի հայր Բրահիմ Շնինան, որը տարածել Է տեսահոլովակ ուսուցչի հասցեին քննադատությամբ, որը երեխաներին ցուցադրել Էր ծաղրանկարներ Մուհամեդ մարգարեի վերաբերյալ:

Նաեւ մեղադրանք Է առաջադրվել արմատական իսլամիստ քարոզիչ Աբդելհաքիմ Սեֆրիուլիին: Նրանք, մասնավորապես, մեղադրվում են այն բանում, որ սոցիալական ցանցերում իրենց գործողություններով ուսուցչին մատնանշել են որպես ահաբեկչության պոտենցիալ թիրախի: Բոլոր ձերբակալվածները, բացի աշակերտներից, գտնվում են ժամանակավոր բանտարկության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am