ԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆաուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան, ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքն ու անկախությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ քաղաքային խորհուրդը կոչ է արել ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին միանալ իրենց ՝ Արցախի ազատությանը սատարելու գործին:
Քաղաքային խորհրդի անդամ Գառնիկ Ղազարյանը, ով ներկայացրել է հռչակագիրը, նշել է, որ էթնիկ հայերի դեմ հերթական ցեղասպան պատերազմի ընթացքում Ֆաուլեր քաղաքը կանգնած է Արցախի կողքին։
- Հայաստանն ու Հնդկաստանը փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք
ոլորտներում, Արմեն Սարգսյանն ընդունել է Կիշան Դան Դևալին
- Ադրբեջանի իշխանությունները քաղաքականացնում են գերիների վերադարձը. ՀՀ
ՄԻՊ-ը՝ Կոլումբիայի համալսարանի քննարկմանը
- Արցախի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ
Առաջինի հետ
- Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին.
Ֆրանսիայի Սենատի նախագահ
- Արցախի հակամարտության գոտուց զոհված զինծառայողների ավելի քան 600 մարմին է
հանվել
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ