«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-հեռուստամարաթոնը տեղի կունենա նոյեմբերի 26-ին

Armenpress 22:33, 21 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2020 թվականի համազգային դրամահավաք-հեռուստամարաթոնը տեղի կունենա նոյեմբերի 26-ին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

«Նշեմ, որ ընթացքում նմանատիմ փոքր դրամահավաքներ են կազմակերպվելու, և հեռուստամարաթոնի ժամանակ կամփոփենք թե այդ արդյունքները, թե այդ օրը հավաքված գումարները։ Վստահ եմ, որ մենք պետք է այնքան գումար հավաքենք, ինչքան հավաքել են այս կարճաժամկետ դրամահավաքի ընթացքում»,- ասաց Արշամյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am