Տեղային նշանակության մարտեր են ընթանում Արցախի հյուսիսային և հարավային ուղղություններում. ՊԲ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերվա ընթացքում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Այս մասին տեղեկացնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը:
«Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգությունները, հրետանային մենամարտերը: Լուսադեմին, կրկին անգամ խախտելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունները, թշնամական ուժերը կրակի տակ են առել Մարտակերտ քաղաքի ու շրջակա գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքները: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում: ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խփվել է հակառակորդի մեկ ինքնաթիռ: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում են ՊՆ-ից:
- Արցախի հակամարտության գոտուց զոհված զինծառայողների ավելի քան 600 մարմին է
հանվել
- Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկված հումանիտար օգնությունը փոխանցվում
է բնակչությանը
- Ասկերան քաղաքի մերձակա տարածքներում կատարվում է հայտնաբերված ականների
վնասազերծում
- Մարուքյանն Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով դիմել է ԵԽ խոշտանգումների
կանխարգելման կոմիտեին
- Խաղաղապահների օրն է. Ստեփանակերտի քաղաքապետն այցելել է ռուս
խաղաղպահներին