Նախագահ Սարգսյանը դատավորներ է նշանակել

Armenpress 01:00, 21 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր հրամանագրերով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակել Ջոն Հայրապետյանին, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Հրաչյա Մեխակյանին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ նախագահը հրամանագրերն ստորագրել է հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությունները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am