1000х90.jpg (78 KB)

Զոհվել է Երևանի Մնջախաղի պետական թատրոնի մնջախաղաց-դերասան Հովհաննես Հաջինյանը

Armenpress 23:18, 20 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է Երևանի Մնջախաղի պետական թատրոնի մնջախաղաց-դերասան Հովհաննես Հաջինյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Մնջախաղի թատրոնի «Ֆեյսբուք»-ի էջը:

«Մեր ընկերը, գործընկերը, անզուգական մնջախաղացը անմահացավ։ Միացավ անմահ քաջերի երկնային զորքին։ Հոգիդ Լույսի մեջ՝ սիրելի եղբայր»,- ասված է հրապարակման մեջ:

Հովհաննես Հաջինյանը ծնվել է 1981թ. ապրիլի 10-ին, Երևանում: 2003թ. եղել է «Միմ Ստուդիո» թատերախմբի համահիմնադիրը, որի շրջանակներում մասնակցել է մի շարք փառատոների, մրցույթների և արժանացել մրցանակների: 2013թ.-ից աշխատում էր Երևանի Մնջախաղի պետական թատրոնում` որպես մնջախաղաց-դերասան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am