Հունահայությունը փակելու է Իսրայելի դեսպանատուն տանող մայրուղին

Armenpress 19:57, 20 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի հայությունը հոկտեմբերի 21-ին, «Դադարեցրե՛ք Ադրբեջանին սպառազաինություն մատակարարելը, դադարեցրե՛ք մարդասպանությունը» կարգախոսով հավաքվելու է Աթենքում Իսրայելի դեսպանության դիմաց, և փակելու է «Քիֆիսիաս» մայրուղին՝ միահամուռ բողոքելով Իսրայելի կողմից Էրդողանի և Ալիևի ղեկավարած ահաբեկչական իշխանություններին գերզարգացած սպառինություններ մատակարարելու դեմ, և Արցախի հայությանը ցեղասպանպության վտանգի ենթարկելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Աթենքում գործող «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնի կազմակերպիչ հանձնախմբից, հունահայերը հավատացած են, որ զինել Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններին, նշանակում է մեղսակից դառնալ Արցախի անմեղ քաղաքացիների սպանությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am