Բավարիայում գարնանից ի վեր առաջին անգամ խիստ սահմանափակումներ Է մտցվել կորոնավիրուսի պատճառով

Armenpress 17:37, 20 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Բավարիայի դաշնային երկրամասի Բերխտեսգադեներ-Լանդի շրջանի իշխանությունները հոկտեմբերի 20-ից խիստ սահմանափակումներ են մտցրել COVID-19-ով հիվանդացության աճի կապակցությամբ, դա տեղի Է ունեցել երկրում համավարակի երկրորդ ալիքի սկսվելուց ի վեր առաջին անգամ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կանոններն ուժի մեջ են մտնում հոկտեմբերի 20-ից ժամը 14:00-ից (Երեւանի ժամանակով 16:00-ից) եւ կգործեն երկու շաբաթ: Շրջանի իշխանությունները պաշտոնապես հայտարարում են, որ խիստ սահմանափակումները մտցվում են, որպեսզի խուսափեն լոքդաունից: Բայց նախօրյակին Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերը, ազդադարելով նոր միջոցների սահմանումը, հայտարարել Է, որ դրանք «համապատասխանում են լոքդաունին»: Շրջանի իշխանությունների կարգադրությանը համապատասխան, «ֆիզիկական շփումները պետք Է հասնեն բացարձակ անհրաժեշտ նվազագույնի»:

Մասնավորապես, բնակատեղերը կարելի Է լքել «հարգելի պատճառով», այդ թվում՝ աշխատանքի գնալու համար, գնումների համար, սպորտով զբաղվելու համար (ընդ որում՝ չի թույլատրվում խմբակային մարզական պարապմունքները), երեխաների կամ խնամակալության տակ գտնվող անձանց, այդ թվում՝ ընտանի կենդանիների հետ զբոսանքների համար, բժշկական ծառայություններ ստանալու համար, ազգականներին այցելելու համար, այդ թվում՝ հուղարկավորությունների այցելելու համար, որոնք պետք Է անցկացվեն նեղ ընտանեկան շրջանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am