ԵՀ-ն հետաքննությունն Է սկսել Կիպրոսի եւ Մալթայի նկատմամբ ԵՄ-ի քաղաքացիություն վաճառելու համար

Armenpress 15:23, 20 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը (ԵՀ) հետաքննություն Է սկսել Կիպրոսի եւ Մալթայի նկատմամբ Եվրոպայի քաղաքացիություն վաճառելու կամ այսպես կչված ոսկե անձնագրերի ծրագրի իրականացման համար, ինչը կարող Է հանգեցնել պատժամիջոցների սահմանման այդ երկրների նկատմամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, որը հոկտեմբերի 20-ին տարածվել Է Բրյուսելում:

«Եվրահանձնաժողովը խախտումների վերացման ընթացակարգ Է բացում Կիպրոսի եւ Մալթայի դեմ Եվրամիության քաղաքացիության «վաճառքի» համար»,- նշել Է ԵՀ-ն՝ ընդգծելով, որ պաշտոնական ծանուցում Է հղել այդ երկրների իշխանություններին հետաքննություն սկսելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am