1000х90.jpg (78 KB)

ՊՆ-ն մանրամասներ է ներկայացրել երեկ խոցված թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ-ի մասին

Armenpress 15:03, 20 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ երեկ Արցախի ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանման խոցած անօդաչուն թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ էր: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման կողմից երեկ խոցված թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ-ի հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է: Այն  արտադրվել է 2020թ հունիսին Կանադայի WESCAM ընկերության կողմից և Bayraktar TB2-ի վրա տեղադրվել 2020թ սեպտեմբերին: Ընդհանուր աշխատանքը կազմել է 31 ժամ»,- գրել է նա:

Ավելի վաղ «Արմենպրես»-ը, համադրելով տեսանյութում առկա տվյալները, արդեն ֆիքսել էր, որ խոցված ԱԹՍ-ն հենց թուրքական Bayraktar TB2 է: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am