1000х90.jpg (78 KB)

Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Շիրակի, Տավուշի և Կոտայքի մարզերում

Armenpress 11:50, 20 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 21-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Ախուրյան, Նոր Ախուրյան գյուղերի, Գյումրի քաղաքի «Օդանավակայան» թաղամասի, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի, ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Կոտայքի մարզի Փյունիկ և Արտավազ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-նշում են «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am