Մեկնարկել է Երևանի ավագանու հերթական նիստը. ՈՒՂԻՂ

Armenpress 11:10, 20 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օրակարգում կար 8 հարց: Մեկը նիստի մեկնարկին հանվեց օրակարգից: 

Նիստը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Արցախում հերոսաբար նահատակված հայորդիների:  

Երևանի ավագանին որոշում կընդունի «Երևանտրանս» ՓԲԸ-ի տարածքում գտնվող կայանատեղիի օգտագործումը արդյունավետ և մատչելի դարձնելու նպատակով, մասնավորապես՝ կայանատեղիի նոր մուտքի և պահակակետի կառուցման համար, Երևան համայնքի 2020 թվականի բյուջեով՝ «Կայանատեղիների կառուցում և վերակառուցում» ծրագրի շրջանակներում, 49,201.7 հազար դրամ նախատեսելու մասին:

Օրակարգում ընդգրկված են նաև հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին և այլ հարցեր:

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am