Թրամփը հավաստել է, որ կմասնակցի բանավեճերին

Armenpress 10:26, 20 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ կմասնակցի դեմոկրատներից պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու Ջոզեֆ Բայդենի հետ բանավեճերին, թեեւ վիճաբանությունների նոր կանոնները համարում Է անարդարացի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նորամուծության համաձայն՝ մասնակիցներից մեկի միկրոֆոնը կանջատվի երկու րոպեի ընթացքում, որը նրա ընդդիմախոսին տրված կլլինի բանավեճերը վարողի պատասխանի համար: Ընդհանուր առմամբ երեկոյի ընթացքում գործող նախագահի եւ նրա մրցակցի միրոֆոններն անջատված կլինեն վեցական անգամ: Այն բանից հետո, երբ քաղաքական գործիչներն ավարտեն իրենց դիրքորշման շարադրումը վեց թեմաներնից յուրքանչյուրի վերաբերյալ դրա համար հատկացված երկու րոպեի ընթացքում, վարողը նրանց թույլ կտա սկսել բանավեճը:

«Ես կմասնակցեմ: Ես միայն կարծում եմ, որ դա շատ անարդարացի Է,- հոկտեմբերի 19-ի երեկոյան ասել Է Թրամփն ուղեւորության ժամանակ իրեն ուղեկցող՝ Սպիտակ տան մամուլի միավորմանը:- Կմասնակցեմ, բայց դա շատ անարդարացի Է, որ նրանք (Նախագահական բանավեճերի անկախ հանձնաժողվը) փոխել են (բանավեճերի) թեմաները, եւ կրկին մեզ մոտ կլինի բացարձակ կանխակալ (վարող)»:

Ընթացիկ նախագահական ընտրարշավի շրջանակում բանավեճերի առաջին փուլը կայացել Է սեպտեմբերի 29-ին Քլիվլենդում (Օհայոյի նահանգ): Երկրորդ փուլը չեղյալ Է հայտարարվել կորնավիրուսով Թրափի վարակվելու պատճառով:

Նախագահական ընտրություններից առաջ վերջին հեռուստաբանավեճերը նշանակված են հոկտեմբերի 22-ին Նեշվիլում (Թենեսիի նահանգ), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am