1000х90.jpg (78 KB)

ՀՀ դեսպանն ԻԻՀ Մեջլիսի պատգամավորին ներկայացրել է Արցախի դեմ պատերազմում Թուրքիայի և ահաբեկիչների մասնակցությունը

Armenpress 23:44, 18 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական խորհրդի մեջլիսում հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր, Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Սեյեդ Մահդի Ֆարշադանի հետ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Իրանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից։

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Արտաշես Թումանյանը Սեյեդ Մահդի Ֆարշադանին տեղեկություններ է ներկայացրել Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական լայնածավալ գործընթացների, դրանցում Թուրքիայի և վերջինիս կողմից ներգրավված ահաբեկչական խմբավորումների մասնակցության մասին՝ ընդգծելով միջազգային հանրության անհապաղ միջամտության անհրաժեշտությունը։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am