1000х90.jpg (78 KB)

Ռուսաստանում COVID-19-ի դեպքերի թիվը մեկ օրում կրկին գերազանցել Է 15 հազարը

Armenpress 17:18, 18 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների օրական աճը 84 տարածաշրջաններում կազմել Է 15 հազար 99: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են օպերատիվ շտաբի տվյալները, որոնք հրապարակվել են հոկտեմբերի 18-ին:

Ամենաշատ հիվանդացածները Մոսկվայում են. մեկ օրում գրանցվել Է 4 հազար 610 հիվանդ:

Ապաքինվել Է 1654 մարդ, 52 հիվանդ մահացել Է: Ռուսաստանում COVID-19-ի դեպքերի աճն սկսվել Է սեպտեմբերից, մեկ ամսվա ընթացքում աճը 5-ից ավելացել Է մինչեւ 10 հազար՝ հոկտեմբերի սկզբի դրությամբ, եւ երկու շաբաթում հասել Է 15 հազարի:

Նախօրյակին հաղորդվել Էր, որ վարակման նոր դեպքերի թիվը մեկ օրում նվազել Է 15 հազարի նշագծից եւ կազմել 14 հազար 922: Մեկ օրում երկրում ապաքինվել Է 5 հազար 377 հիվանդ, մահացել Է 185 հազար մարդ: Ռուսաստանում աճող արդյունքով 85 տարածաշրջաններում գրանցվել Է կորոնավիրուսային ինֆեկցիայի 1 մլն 399 հազար 334 դեպք (+1,1 տոկոս):

Ռուսաստանում ողջ ժամանակաշրջանում մահացել Է 24 հազար 187 մարդ, ապաքինվել Է 1 մլն 70 հազար 576 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am