«Հայաստան ծառատունկ ծրագրի» հիմնադիրը 1 միլիոն դոլար է նվիրաբերել համահայկական հիմնադրամին

Armenpress 16:40, 18 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան ծառատունկ ծրագրի» հիմնադիր Քերոլին Մուգարը 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի էջը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաք-արշավին հանգանակված գումարի չափն անցել է 126 մլն ԱՄՆ դոլարի շեմը:

Հիմնադրամին գումար է նվիրաբերում աշխարհասփյուռ հայությունը: Միացել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են՝ աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը (1 ԱՄՆ դոլար), ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը (250 հազար ԱՄՆ դոլար), ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանի ընտանիքը (250 հազար դոլար) և այլք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am