Մեծ Բրիտանիայում ներում են շնորհել մարդասպանին, որը ժանիքի օգնությամբ կանգնեցրել է ահաբեկչին

Armenpress 16:24, 18 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի բանտարկյալ Սթիվեն Հելենթը, որը 2019 թվականին Լոնդոնի կամրջի վրա ահաբեկչին կանգնեցրել Է միաեղջյուրի մեկուկեսմետրանոց ժանիքի օգնությամբ, կկարողանա բանտից 10 ամիս ավելի շուտ դուրս գալ այն բանից հետո, երբ նրա բանտարկության ժամկետը կրճատեց Մեծ Բրիտանիայի թագուհին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Mirror հրատարակությունը:

2019 թվականի նոյեմբերին Լոնդոնի կենտրոնում չարագործը դանակով հարձակվել Է մի խումբ մարդկանց վրա, երեք մարդ վիրավորվել Է, երկուսը՝ մահացել: Հարձակվողը եղել Է 28 տարեկան Ուսման Խանը, նա դատապարտված Է եղել 2012 թվականին ահաբեկչական գոռրծունեությանը մասնակցելու համար եւ վաղաժամկետ ազատ արձակվել 2018 թվականի դեկտեմբերին:

Ահաբեկչության համար պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Այն ժամանակ Խանին կանգնեցնելուն օգնել են անցորդները՝ միաեղջյուրի ժանիքով եւ կրակամարիչով զինվածները. նրանք նետվել են Խանի վրա, ընդ որում՝ չիմանալով, որ հարձակվողի մարմնին ամրացված պայթուցիչ սարքը եղել Է մուլյաժ: Անցորդներից մեկի զենքը՝ ժանիքը, հանվել Էր կամրջի հարեւանությամբ գտնվող ձկնավաճառների գիլդիայի պատմական կենտրոնակայանի պատից, որի շենքում խորհրդաժողով Էր անցկացվում նախկին կալանավորների հետ: Խանին բռնողներից մեկը եղել Է Սթիվեն Հելենթը, որն այդ օրը գտնվում Էր բանտի սահմաններից դուրս՝ թույլտվություն ստանելով կարճ ժամանակով դուրս գալ խորհրդաժողովին մասնակցելու համար: Խանը 2005 թվականին սպանության համար 17 տարվա բանտարկության Էր դատապարտվել:

Ինչպես նշում Է հրատարակությունը, Եղիսաբեթ Երկրորդը ներում շնորհելու թագավորական արտոնությունից (Royal Prerogative of Mercy) օգտվել Է կառավարության խորհրդով:

Ինչպես հաղորդել են Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարությունում, որոշումն ընդունվել Է Հելենթի «բացառապես համարձակ գործողությունների» կապակցությամբ, որը փրկել Է մարդկանց՝ հաշվի չառնելով վտանգը սեփական կյանքի համար:

Թերթը նշվում Է, որ Հելենթի կողմից սպանված հրշեջ Բերի Ջեքսոնի ընտանիքը պաշտպանել Է իշխանությունների որոշումը: Ջեքսոնի որդին հայտարարել Է, որ, հնարավոր Է, մի անգամ հանդիպի իր հորն սպանողի հետ: «Ինձ տանջում են հակասական հույզերը, սակայն այն, ինչը տեղի Է ունեցել Լոնդոնի կամրջի վրա, ցույց Է տալիս, որ մարդիկ կարող են փոխվել»,-հայտարարել Է երիտասարդը:

Թագավորական ներումը չափազանց հազվեդեպ երեւույթ Է Մեծ Բրիտանիայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am