Հայտնի Է դարձել կորոնավիրուսի նոր ախտանիշը

Armenpress 15:17, 18 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լսողության փոփոխությունը կարող Է ազդադարել կորոնավիրուսով վարակվելու մասին: Այդ մասին հաղորդել Է Express-ը՝ վկայակոչելով Լոնդոնի համալսարանական քոլեջի եւ Թագավորության ազգային կոմիտեի գիտնականներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նշվում Է, որ մի շարք հիվանդներ, որոնց մոտ հայտնաբերվել Է COVID-19, ավելի վաղ գանգատվել են տիննիտուսից՝ ականջների մեջ ձայնից կամ աղմուկից՝ առանց որեւիցե արտաքին շարժառիթի:

Բացի այդ, հայտնաբերվել են դեպքեր. երբ կորոնավիրուսի ծանր ձեւով հիվանդացածների մոտ այս ախտանիշը հետագայում լսողության լրիվ կորստի Է վերածվել: Դրա հետ կապված գիտնականները հորդորել են բժիշկներին՝ ուշադրություն դարձնել հիվանդների լսողության բոլոր փոփոխություններին եւ COVID-19 ախտորոշելիս կանխիչ միջոցներ ձեռնարկել նրանց բուժման համար: Դրա հետ մեկտեղ մասնագետներն ընդգծում են, որ տիննիտուսն ուղեկցում Է նաեւ այլ հիվանդությունների, ուստի արժե անհանգստանալ, եթե այս ախտանիշը զուգորդվում Է կորոնավիրուսի ավելի տարածված նշաններով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am