Փորձագետները պատմել են, թե որտեղ են ռուսաստանցի զբոսաշրջիկները երազում մեկնել Ամանորին

Armenpress 14:28, 18 Հոկտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նշվել են այն քաղաքները, որտեղ զբոսաշրջիկները երազում են ուղեւորվել Ամանորին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Տուտու.ռուն:Առցանց ծառայության մասնագետները վերլուծել են ամանորյա տոների համար օգտատերերի որոնողական հարցումները (բայց ոչ գնումները), որոնք սեպտեմբերի 15-ից մինչեւ հոկտեմբերի 15-ն արվել են դեկտեմբերի 25-ից մինչեւ հունվարի 10-ը ուղեւորությունների համար:Պարզվել Է, որ այս տարի մայրաքաղաքից ցանկալի թռիչքների 75 տոկոսը Ռուսաստանի քաղաքներ են, 25 տոկոսը՝ արտասահման: Անցյալ տարի որոնումների միայն կեսն Էր վերաբերում երկրում ուղեւորություններին:Ամենապահանջված երթուղիներն են՝ Սոչին, Կալինինգրադը, Սանկտ Պետերբուրգը, Սիմֆերոպոլը, Միներալնիե վոդին, Նովոսիբիրսկը, Կրասնոդարը, Եկատերինբուրգը, Կազանը եւ Կրասնոյարսկը:Ընդ որում՝ Սոչիի նկատմամբ հետաքրքրությունը տարվա ընթացքում աճել Է՝ 13 տոկոսից հասնելով 20 տոկոսի, ռուսաստանյան Մերձբալթիկայի նկատմամբ՝ հինգից մինչեւ ինը տոկոսի: Մեկուկես անգամ ավելի հաճախ են զբոսաշրջիկներն սկսել տոմսեր փնտրել Նովոսիբիրսկ եւ Կրասնոյարսկ ուղեւորվելու համար:Արտասահմանյան ուղղությունների թվում ակնհայտ առաջատարն Ստամբուլն Է: Ամանորյա արձակուրդներն այնտեղ անցկացնել Է ցանկանում յուրաքանչյուր տասներորդ օգտատերը, ինչը քառակի ավելի Է անցած տարվա ցուցանիշից: Նաեւ առկա Է ճանապարհորդության պահանջարկը Տաշքենդ, Դուբայ, Անթալիա, Բիշքեկ, Օշ, Մինսկ, Նուր-Սուլթան եւ Փհուքեթ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am