Տեսադիտարկման սարքերը ճշգրիտ արձանագրել են հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի հարձակումը

Armenpress 13:08, 18 Հոկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակի տեսադիտարկման սարքերը ճշգրիտ տեղանքով և ժամով արձանագրել են, թե ինչպես է Ադրբեջանի զինուժը, հոկտեմբերի 18-ի վաղ առավոտյան, կոպտորեն խախտելով զինադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը, հարձակում նախաձեռնում հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի պաշտպանության նախարարությունից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am