Հրադադարը պետք է լինի կայուն և վերիֆիկացվող. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Armenpress 00:53, 18 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և Ֆրանսիայի նախագահի անմիջական ներգրավվածությունը հոկտեմբերի 17-ին մարդասիրական զինադադարի համաձայնությունը ձեռք բերելու գործում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Մենք ելնում ենք այն ընկալումից, որ այս պայմանավորվածությունը կյանքի է կոչում հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համատեղ հայտարարությունը, որով հաստատվել է հրադադար և ընդգծվել կրակի դադարեցման պարամետրերի ներդրման անհրաժեշտությունը: Հրադադարը պետք է լինի կայուն և վերիֆիկացվող»,- ընդգծել է ԱԳՆ խոսնակը։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am