Պատմության հետագծով  

Armenpress 02:40, 18 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1895 թ. հոկտեմբերի 18-ին Արեւմտյան Հայաստանի Կարին քաղաքում տեղի են ունենում հայկական բնակչության ջարդեր։

-           1922 թ. հոկտեմբերի 18-ին ստեղծվեց «BBC» բրիտանական լրատվական ընկերությունը։

-           1931 թ. հոկտեմբերի 18-ին մահացել է Թոմաս Էդիսոնը՝ ամերիկացի գիտնական, գյուտարար, 100-ից ավելի գյուտերի հեղինակ (ծնվ.՝ 1874 թ.)։

-           1960 թ. հոկտեմբերի 18-ին ծնվել է Ժան-Կլոդ Վան Դամը՝ բելգիացի ճանաչված կինոդերասան եւ մարտարվեստների վարպետ։

-           1974 թ. հոկտեմբերի 18-ին մահացել է Հանրի Զարյանը՝ հայ արձակագիր, թարգմանիչ, դերասան (ծնվ.՝ 1928 թ.)։

-           1809 թ. հոկտեմբերի 18-ին մահացել է  հայազգի հասարակական գործիչ Մինաս Լազարյանը (Լազարյանների տոհմից):

-           1993 թ. հոկտեմբերի 18-ին մահացել է  Արցախյան ազատամարտի հերոս Նորայր Դանիելյանը:

Մ. Ա.



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am