1000х90.jpg (78 KB)

Հադրութում իրավիճակը վերջին 2-3 օրը չի փոխվել. Արծրուն Հովհաննիսյան

Armenpress 22:28, 16 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հադրութի շրջանում իրավիճակը վերջին 2-3 օրվա ընթացքում չի փոխվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Առանձին իրավիճակը չի փոխվել Հադրութում: Վերջին 2-3 օրվա ընթացքում իրավիճակը, որպես կանոն, նույնն է»,- ասաց Հովհաննիսյանը:

Հոկտեմբերի 12-ին ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ Արցախի Հադրութ քաղաքը գտնվում է Պաշտպանության բանակի լիարժեք վերահսկողության տակ:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am