1000х90.jpg (78 KB)

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը չի բացառել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջև ԼՂ հարցի շուրջ առերես շփումները

Armenpress 18:39, 14 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը չի բացառել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի և ԱՄՆ միջև առերես շփումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռյաբկովը այս մասին ասել է ՏԱՍՍ-ի հետ զրույցում:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԱՄՆ-ի հետ շփումները կշարունակվեն: Ես լիովին հնարավոր եմ համարում առերես շփումները ՝ կախված տարածաշրջանում տիրող իրավիճակից, այդ թվում՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից առաջ»,- ասել է Ռյաբկովը:

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԱՄՆ  պետդեպարտամենտի մեկնաբանություններում բացակայում է Ռուսաստանի որեւէ հիշատակումը, ԼՂ հակամարտության կողմերի միջեւ պայմանավորվածության հասնելու գործում նրա դերը:

«Մենք մեզ համար դա նշել ենք որպես փաստ, բայց դա չի խանգարի ԱՄՆ-ի հետ այդ խնդրի բովանդակային կողմի շուրջ երկխոսությանը»,- հավելել է Ռյաբկովը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am