Նիդերլանդների խորհրդարանը բանաձևով կառավարությանը կոչ է արել դատապարտել Թուրքիայի հռետորաբանությունը

Armenpress 21:41, 9 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների Թագավորության Սոցիալիստական կուսակցության (SP) անդամ Սադեթ Կարաբուլութի նախաձեռնությամբ ընդունել է է չորրորդ բանաձևը Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի վերաբերյալ, որով հորդորել է կոչ է անում կառավարությանը դատապարտել Թուրքիայի ռազմական հռետորաբանությունը և ԵՄ-ի համատեքստում Թուրքիային կոչ անել աշխատել հրադադարի և բանակցությունների ուղղությամբ:

«Արմենպրես»-ներկայացնում է բանաձևը ստորև։

«Խորհրդարանը հարցի քննարկումից հետո

▪              արձանագրելով, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնությունները կրկին մեծ ինտենսիվությամբ բռնկվել են,

▪              արձանագրելով, որ Թուրքիան իր ագրեսիվ պատերազմական հռետորաբանությամբ խրախուսում է Ադրբեջանին շարունակել պատերազմը,

▪              գտնելով, որ հակամարտության մեջ անմիջականորեն և անուղղակիորեն ներգրավված բոլոր կողմերը պետք է աշխատեն նախ հրադադարի ռեժիմի և բանակցային սեղան վերադառնալու ուղղությամբ,

կոչ է անում Կառավարությանը դատապարտել Թուրքիայի ռազմական հռետորաբանությունը և ԵՄ-ի համատեքստում Թուրքիային կոչ անել աշխատել հրադադարի և բանակցությունների ուղղությամբ»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am