Վարդենիսի տարածաշրջանում խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ

Armenpress 23:01, 8 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամը 19:30-ից 21:20-ն ընկած ժամանակահատվածում Վարդենիսի տարածաշրջանում խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

Շուշան Ստեփանյանը մեզ հայտնեց, որ դեռ պարզ չէ, թե ինչ տիպի ԱԹՍ-ներ էին դրանք: Ներկայումս դրանց բնույթը ճշտվում է: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am