ԼՂ հակամարտության գոտում ռազմագործողությունների արտաքին հրահրումը պետք է դադարի. Հունաստանի վարչապետ

Armenpress 20:27, 8 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Աթենքում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հայտարարությունների ժամանակ անդրադարձել է ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միցոտակիսը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված մտահոգիչ և ողբերգական զարգացումները, շարունակվող արյունահեղությունը, որը բացի հումանիտար հարթությունից, ապակայունացնում է ողջ տարածաշրջանը:

«Մենք բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կողմնակից ենք։ Պետք է դադարեն նաև ռազմական գործողությունները հրահրող արտաքին միջամտությունները: Մենք սատարում ենք Մինսկի խմբի համանախագահների զինադադարի և խաղաղ գործընթացը վերսկսելու կոչերին»,- ընդգծել է Հունաստանի վարչապետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am