Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Armenpress 19:35, 4 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ուշադրության կենտրոնում է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիների որոնումը: Ռուսական կողմը մտահոգություն է հայտնել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի աճի կապակցությամբ:

Վերահաստատվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո և Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությանը համահունչ քաղաքական-դիվանագիտական  դաշտ վերադարձնելու պատրաստակամությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am