Ստեփանակերտում այս պահին իրավիճակը հանգիստ է

Armenpress 18:59, 4 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս պահին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է: «Արմենպրես»-ի թղթակիցը հայտնեց, որ շուրջ երկու ժամ պայթյունի ձայներ չեն լսվել:

Ադրբեջանը հոկտեմբերի 4-ին շարունակել է հարվածել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել էր, որ ադրբեջանական կողմի հրետակոծությունների հետևանքով Ստեփանակերտում կան մարդկային կորուստներ քաղաքացիական անձանց թվում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am