Հակառակորդի հասցրած հարվածների արդյունքում Ստեփանակերտում և Շուշիում քաղաքացիական զոհեր կան

Armenpress 17:04, 4 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմի հրետակոծությունների արդյունքում Ստեփանակերտում և Շուշիում կան մարդկային կորուստներ քաղաքացիական անձանց թվում:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Ցավոք սրտի կան քաղաքացիական զոհեր և վիրավորներ Ստեփանակերտում և Շուշիում»,-ասաց Պողոսյանը:

Ադրբեջանի Զինված ուժերը հոկտեմբերի 4-ին կրկին հարվածներ են հասցրել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին: Ադրբեջանի Զինված ուժերը նախորդող օրերին ևս հարվածներ են հասցրել Արցախի մայրաքաղաքին` թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am