Ամենուրեք առկա է ոգևորություն, սխրանք, հերոսություն. Արայիկ Հարությունյանը վերադարձել է առաջնագծից

Armenpress 09:49, 4 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վերադարձել է առաջնագծից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Սիրելի ՛ հայրենակիցներ, քիչ առաջ վերադարձա առաջնագծից: Եղել եմ տարբեր հատվածներում. ամենուրեք առկա է ոգևորություն, սխրանք, հերոսություն: Մեր հաղթանակն անկասելի է, քանի որ մեր պաշտպանների ցուցադրած վարքը հայ ժողովրդի հավաքական ուժի և հարատևության բացառիկ դրսևորում է: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Պաշտպանության բանակին և նրա հրամկազմին՝ իրենց առջև դրված խնդիրը փայլուն կատարելու համար»,- նշել է ԱՀ նախագահը:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 3-ին հայտնել էր՝ մեկնում է առաջնագիծ՝ իր բաժին մարտը մղելու:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am