Forbes-ը հրապարակել Է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցուցակը

Armenpress 12:23, 3 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբա-ամերիկացի դերասանուհի Սոֆյա Վերգարան տարեկան 43 մլն դոլար եկամուտով գլխավորել Է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցուցակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 2-ին հաղորդել Է Forbes հանդեսը:

Դերասանուհին, հանդեսի տվյալներով, 500 հազար դոլար Է ստանում Է «Ամերիկյան ընտանիք» սիթքոմում Էպիզոդի համար, եւս առնվազն 10 մլն դոլար նրան բերում Է «Ամերիկայում կան տաղանդներ» շոուի յուրաքանչյուր եթերաշրջանը, որտեղ նա մրցության արդյունքները որոշողներից մեկն Է:

Երկրորդ եւ երրորդ դիրքերում տեղ են գտել դերասանուհիներ Անջելինա Ջոլին (35,5 մլն դոլար) եւ Գալ Գաթոնը (31 մլն դոլար):

Դերասանուհիներին հիմնական միջոցները բերել են նրանց հոնորարները «Հավերժները» եւ «Կարմիր ազդագիր» ֆիլմերում խաղացած դերերի համար, որոնք, համապատասխանաբար, թողարկվելու են 2021 թվականին: Տասնյակում նաեւ տեղ են գտել Մելիսա Մաքքարթնին (25 մլն դոլար), Մերիլ Սթրիփը (24 մլն դոլար), Էմիլի Բլանթը (22,5 մլն դոլար), Նիկոլ Քիդմանը (22 մլն դոլար), Էլեն Փոմպեոն (19 մլն դոլար), Էլիզաբեթ Մոսսը (16 մլն դոլար) եւ Վիոլա Դեւիսը (15,5 մլն դոլար):

Ավելի վաղ հանդեսը կազմել Էր ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակը, որի առաջատարներն Էին դարձել Դուեյն «Ժայռ» Ջոնսոնը (87,5 մլն դոլար), Ռայան Ռեյնոլդսը (71,5 մլն դոլար) եւ Մարկ Ուոլբերգը (58 մլն դոլար): Forbes-ը նշել Է, որ «կանանց» տասնյակի միագումար երամուտը գրեթե կրկնակի պակաս Է, քան նրանց տղամարդ գործընկերներինը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am