1000х90.jpg (78 KB)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունները

Armenpress 23:06, 2 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը համոզված է` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ամերիկայի ձայն»-ին ասել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ խորապես ցավում է, որ կողմերը շարունակում են ռազմական գործողությունները՝ չնայած միջազգային հանրության, այդ թվում` իր և ԵԱՀԿ համանախագահների կողմից հրադադարի բազմիցս հնչեցրած կոչերին: Նա կողմերին կոչ է անում արել դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները:

Ըստ խոսնակի՝ գլխավոր քարտուղարը համոզված է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նա շեշտել է, որ ռազմական գործողությունների շարունակումը միայն ավելի է խորացնելու մարդկային տառապանքները, և, որ երկխոսությունը հակամարտության կայուն և տևական լուծման միակ ճանապարհն է:

Գլխավոր քարտուղարը նաև կրկնել է Գերագույն հանձնակատար Բաչելետի սեպտեմբերի 29-ի հայտարարությունը, և կոչ արել բոլոր կողմերին` հարգել միջազգային մարդու իրավունքները և մարդասիրական օրենքները: Գլխավոր քարտուղարը հիշեցրել է երկու կողմերի ղեկավարություններին, որ քաղաքացիական անձինք և ենթակառուցվածքները պետք է մշտապես պաշտպանված լինեն:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am