Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ

Armenpress 21:11, 1 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 1-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրինՀայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Նա իր խորը մտահոգությունն է հայտնել Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող բացահայտ ռազմաքաղաքական աջակցության առնչությամբ:Հայաստանի նախագահը բարձր է գնահատել ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղված Ֆրանսիայի նախագահի ջանքերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am