Մակրոնը խոստացել է օգնել Լեռնային Ղարաբաղում վիրավորված Le Monde-ի լրագրողներին

Armenpress 17:04, 1 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնն աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում վիրավորված Le Monde թերթի լրագրողներին, խոստացել է նրանց ցուցաբերել ամբողջ անհրաժեշտ օգնությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մակրոնը նաև հայտնել է, որ Ֆրանսիան անում է ամեն հնարավորը, որպեսզի վիրավոր լրագրողները Ղարաբաղից հնարավորինս շուտ տեղափոխվեն:

Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետարանի շենքում ադրբեջանական Զինուժի կողմից թիրախավորվել է լրագրողների խումբը: Հրետակոծության հետևանքով վիրավորում ե ստացել ֆրանսիական Le Monde պարբերականի երկու լրագրողները, նախնական տվյալներով Ֆրանսիայի քաղաքացի, Հայաստանի «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը Արամ Գրիգորյանը և 24news-ի լրագրող Սևակ Վարդումյանը: Ռուսական «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին այժմ գտնվում է ռմբապաստարանում, թիրախավորվել էր նաև Agence France-Presse գործակալության լրագրողների մեքենան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am