5,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Էգեյան ծովում

Armenpress 16:38, 1 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 1-ին 5,2 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Էգեյան ծովում՝ Կոս կղզու ափերի մոտ: Այդ մասին հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, տեղեկացնում Է «Արմենպերս»-ը:

Էպիկենտրոնը գտնվել Է Կեֆալոս քաղաքից, որտեղ բնակվում Է շուրջ 2,5 հազար մարդ, 23 կիլոմետր դեպի հարավ - արեւմուտք: Օջախն ընկած Է եղել 151 կիլոմետր խորության վրա: Զոհերի, ավերածությունների կամ ցունամիի սպառնալիքի մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am