ՊԲ-ի կողմից խոցված 3 թշնամական ինքնաթիռներից երկուսը СУ 25-են, մյուսն՝ ավելի նոր սերնդի

Armenpress 16:28, 1 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմական փորձագիտական լավատեղյակ աղբյուրի գնահատականներով Արցախի պաշտպանության բանակի կողմից հոկտեմբերի 1-ին խոցված երեք ինքնաթիռներից երկուսը СУ 25-են, իսկ մյուսն՝ ավելի նոր սերնդի:

Խոցված երրորդ ինքնաթիռի մակնիշը շուտով պարզ կդառնա:

Հոկտեմբերի 1-ին Արցախի պաշտպանության բանակը խոցել է հակառակորդի երեք ինքնաթիռ: Այսպիսով՝ ՊԲ ուժերի կողմից խոցված թշնամական ինքնաթիռների թիվը հասել է 4-ի: Եվս մեկ ինքնաթիռ խոցվել էր սեպտեմբերի 28-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am