Էրդողանը հաստատում է իր ծավալապաշտական նկրտումները և Թուրքիայի մասնակցությունը Արցախի դեմ ագրեսիային

Armenpress 16:23, 1 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անհեթեթ հայտարարությամբ հաստատել է իր ծավալապաշտական նկրտումները և Թուրքիայի ուղղակի ներգրավվածությունը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Էրդողանը խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է, որ Թուրքիան անընդունելի է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու վերաբերյալ:

«Անընդունելի է, որ Մինսկի խմբի համանախագահները պահանջել են հրադադար Լեռային Ղարաբաղում»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ հայտարարելով, թե Մինսկի խմբի համանախագահները նախ պետք է ստիպեն հայկական զորքերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղից, նոր աշխատանքներ տանեն հրադադարի ուղղությամբ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am