Հովհաննես Բաչկովի առաջին մրցակիցը պրոֆեսիոնալ ռինգում հայտնի է

Armenpress 16:05, 1 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,Ա ՐՄԵՆՊՐԵՍ:  Եվրոպայի կրկնակի, Եվրոպական խաղերի չեմպիոն եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի առաջին մրցակիցը պրոֆեսիոնալ ռինգում հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Դուբայում կայանալիք առաջիկա մենամարտում գյումրեցի մարզիկը կպայքարի  վենեսուալցի Սամուել Գոնսալեսի հետ:  Այդ մենամարտը նախատեսված է հոկտեմբերի 9-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաչկովը պայմանագիր է ստորագրել պրոմոութերական հանրահայտ MTK Global ընկերության հետ, որը մինչև այս աշխատել է հանրահայտ բռնցքամարտիկներ Թայսոն Ֆյուրիի, Բիլի Ջո Սոնդերսի, Ջոշ Թեյլորի, Թերի Ֆլենագանի հետ:

Գյումրեցի մարզիկը պրոֆեսիանլ ռինգում մինչև 15 մենամարտ անցկացնելը, կարող է մենամարտել նաև սիրողական ռինգում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am