Տավուշի մարզպետը խնդրում է բացառել դպրոցներում անգամ դասաժամի չեղարկումը
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետության համար այս պատասխանատու և կարևոր պահին, բոլորը պետք է իրենց տեղերում շարունակեն լավագույնս կատարել իրենց աշխատանքը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Տավուշի մարզի սահմանամերձ դպրոցներն այժմ ուսուցումը շարունակում են հեռավար եղանակով: Խնդրում եմ՝ կրթական պրոցեսին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ` բացառելով անգամ մեկ դասաժամի չեղարկումը:
Միայն կրթության միջոցով մենք կկարողանանք կառուցել հզոր և անպարտելի երկիր, որի համար այս պահին մեր հերոսները կռվում են սահմանին:
Այնպես որ, լինենք մեր բանակի ու պետության կողքին` սա մեր կարևորագույն պարտքն ու պարտականությունն է»,- գրել է Չոբանյանը:
- ԲՏԱ նախարարության և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի միջև փոխըմբռնման
հուշագիր է ստորագրվել
- ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնություն չկա․ Արման Եղոյան
- Նշվել է Հայ-ռուսական համալսարանի օրը. այս տարի բուհ են ընդունվել
ռեկորդային թվով ուսանողներ
- Հայաստանն ու Հնդկաստանը փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք
ոլորտներում, Արմեն Սարգսյանն ընդունել է Կիշան Դան Դևալին
- Ադրբեջանի իշխանությունները քաղաքականացնում են գերիների վերադարձը. ՀՀ
ՄԻՊ-ը՝ Կոլումբիայի համալսարանի քննարկմանը