«Լեյքերսը» հաղթանակ է տարել NBA-ի եզրափակչի առաջին խաղում

Armenpress 11:37, 1 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,Ա ՐՄԵՆՊՐԵՍ:  Բասկետբոլի ազգային ասոցացիայի` NBA  եզրափակչի  առաջին խաղում հաղթանակ տոնեց «Լոս Անջելես Լեյքերս»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  եզրափակիչ դիմակայության առաջին խաղում «Լեյքերս»-ն առավելության հասավ «Մայամիի» նկատմամբ 116:98 (31:28, 34:20, 28:19, 23:31) հաշվով:  Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Լոս Անջելես Լեյքերս»-ից  Էնթոնի Դևիսն էր, ով վաստակեց 34 միավոր, դաբլ-դաբլի հեղինակ է դարձել «Լեյսքերս»-ի մյուս հարձակվող Լեբրոն Ջեյմսը: Վերջինս հավաքեց 25 միավոր: «Մայամի»-ի կազմում 23 միավոր վաստակեց Ջիմի Բատլերը:

Եզրափակչի երկրորդ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 3-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am