Անցած գիշեր արցախա-ադրբեջանական շփման գծում հարաբերական անդորր է եղել

Armenpress 10:32, 1 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական շփման գծում սեպտեմեբերի 30-ի լույս հոկտեմբերի 1-ի գիշերը հիմնականում եղել է հարաբերական անդորր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:

«Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի նախահարձակ գործողություններից հետո, անցած գիշեր առաջին անգամ առաջնագծի ամբողջ երկայնքով՝ հիմնականում հարաբերական անդորր է եղել՝ բացառությամբ մի քանի փոխհրաձգության»,- նշեց Պողոսյանը:

Հայկական Զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

Ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի ավելի քան 920 մարդկային կորուստ և 2100 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 84 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 166 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 1 «Սմերչ»:

Լիլիթ Դեմուրյան



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am