Դիմորդներին հոկտեմբերի 1-ից կվերադարձվի քննությունների համար վճարած գումարը

Armenpress 21:40, 30 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուհերի 2020-21 ուսումնական տարվա այն դիմորդները, որոնք հայտագրել էին մեկից ավելի քննություն, բայց համավարակով պայմանավորված՝ հանձնել էին միայն մեկը, կարող են ստանալ չհանձնած քննությունների համար վճարած 1500-ական դրամները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

«Գումարը ստանալու համար հոկտեմբերի 1-ից ՎՏԲ Հայաստան բանկի բոլոր մասնաճյուղեր հարկավոր է ներկայացնել և՛ ծննդյան վկայականը, և՛ անձնագիրը /կամ ID քարտը/: Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Գնահատման և թեստավորման կենտրոն, հեռ.՝ 01057-63-37, էլփոստ՝ info@atc.am»,- ասվում է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am