«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Սիրիացի վարձկանների հետ 3-6 ամսվա պայմանագրեր են կնքվել

Armenpress 09:00, 30 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գեներալ Զիյադ Հաջի Ուբեյդը, ով ենթադրաբար Սիրիայի ազգային բանակ (ՍԱԲ) կոչված կազմակերպության հրամանատարներից է, հաստատել է սիրիացի գրոհայինների՝ Արցախում գտնվելու մասին տեղեկությունը: Այդ մասին, ինչպես հայտնում է «Lenta.ru»-ն, նա հայտնել է «Rudaw»-ին տված հարցազրույցում: Նրա խոսքերով՝ ՍԱԲ-ի անդամները, իրոք, ուղարկվել են Ադրբեջան՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար: Նա շեշտել է, որ դրա պատճառը Թուրքիային ենթակա սիրիական շրջաններում վատացող տնտեսական իրավիճակն է. սիրիացի գրոհայիններն Ադրբեջան են մեկնել որպես վարձկան, որպեսզի փող աշխատեն եւ «օգնեն իրենց ընտանիքներին»:

Բացի այդ, Ուբեյդը շեշտել է, որ գրոհայինները պայքարում են ազգային գաղափարների համար: «Մենք պատրաստ ենք ցանկացած վայրում պայքարել հանուն Թուրքիայի անվտանգության: Պաշտպանում ենք մեր հետաքրքրությունները՝ սեփական նպատակներին հասնելու համար»,- ասել է նա: Գեներալի խոսքերով՝ մոբիլիզացման ի վիճակի է 70 հազար մարտիկ, որոնց Թուրքիան պատրաստ է տնտեսական աջակցություն ցուցաբերել»:

                               Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am