«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Որքան արդիականացվող, այնքան լավ՝ բոլո՛ր դեպքերի համար

Armenpress 08:40, 30 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատերազմական իրավիճակներում տնտեսական հարցերը բոլորովին այլ լույսի ներքո են դիտարկվում։ Մեզ համար սա մեկ այլ կարգի զգայուն թեմա է։

Եվ, հավանաբար, հենց էներգետիկ ճգնաժամի տարիները մշտապես աչքներիս առաջ ունենալով, էներգահամակարգին առնչվող ընթացիկ հարցերն անգամ ուշադրությունից բաց չենք թողնում ոչ սովորական եւ ոչ էլ արտակարգ օրերին: Ոլորտի բոլոր ճյուղերի պատրաստվածությանը, ընթացիկ գործերին, արվելիքին անդրադարձել ենք (հատկապես հուլիսյան դեպքերի օրերին՝ ատոմակայանին մասով):

Ի՞նչ է արվում բարձրավոլտ էլեկտրական ցանցերում, ի՞նչ ծրագրեր կան՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ լրամշակման փուլում է էներգահամակարգի երկարաժամկետ զարգացման ռազմավարությունը եւ որ բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցերը պետական սեփականություն են եւ դրանց բնականոն զարգացումն էներգետիկայի բնագավառի ռազմավարական նշանակության խնդիրներից է։ Ի՞նչ ծրագրեր են իրականացվում տարածաշրջանային ինտեգրման գործընթացն ապահովելու համար…»:

                                   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am