ԱԱ տեսչական մարմինը ստանձնել է կամավորաբար հավաքվող և Արցախ ուղարկվող դեղերի վերահսկողությունը

Armenpress 20:13, 29 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ստանձնել է կամավորաբար հավաքվող եւ Արցախ ուղարկվող դեղերի վերահսկողությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեսչական մարմինը «Ֆեյսբուք»-ի իր էջում նաև նշել է,  որ մշտական հերթապահություն է սահմանվել պետական հավաքատեղիներում հավաքված դեղերի ժամկետերի, պահպանման և կիրառության հսկողության նկատմամբ։

«Մեկ անգամ եւս խնդրում ենք բոլոր նմանօրինակ նախաձեռնություններն իրականացնել պետական համապատասխան մարմինների հետ համատեղ` խիստ համակարգված եւ համաձայնեցված՝ հետեւելով դեղերի պահպանման անվտանգության բոլոր կանոններին։

Հարգելի հայրենակիցներ, չափազանց կարեւոր է, որ հայրենասիրական բոլոր այս քայլերն արվեն նպատակային, ոչ հախուռն եւ ճիշտ ուղղորդված»,- ասվում է գրառման մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am