Թուրքական լիրայի անկման նոր ռեկորդ է գրանցվել

Armenpress 16:33, 29 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական լիրան շարունակում է գահավիժել: Թուրքիայի ազգային արժույթը կրկնում է երեկ գրանցած պատմական հակառեկորդը և անկման հերթական ցուցանիշն է արձանագրում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այսօր արդեն մեկ ամերիկյան դոլարի փոխարժեքը կազմում է 7.83 թուրքական լիրա, ինչը շուրջ կես տոկոսով գերազանցում է նախորդ օրվա անկումը, որը համաշխարհային գլխագրերի պատճառ էր դարձել:  

Թուրքական լիրայի անկումը վերլուծաբանները բացատրում են Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում Անկարայի բացահայտ ներգրավմամբ:  

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am