Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է Սեյրան Օհանյանի Արցախում լինելու պատճառով

Armenpress 12:21, 29 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով սեպտեմբերի 29-ին ժամը 13:00-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Քոչարյանի փաստաբանական թիմին հայտնել են նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմից։

«Ըստ տեղեկության, նման որոշման հիմք է եղել միայն Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի դիմումն այն մասին, որ սահմանային լարվածության այս օրերին գեներալ-գնդապետ Օհանյանը գտնվում է Արցախի Հանրապետությունում»,- հայտնում են փաստաբանական թիմից։

Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am