ՀՖՖ-ն պատրաստվում է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի դեմ բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ

Armenpress 19:22, 28 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաներիասոցիացիայի կայքում, ի թիվս այլ նորությունների, հրապարակվել է տեղեկատվություն, որում առկա ենքաղաքական բնույթի սուտ և մանիպուլյատիվ տեղեկություններ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Տարածածհաղորդագրության մեջ ասվում է. «Հաշվի առնելով այդ տեղեկատվության բովանդակությունը, ինչպեսնաև Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի նախագահ ՌամինՄուսաևի՝ www.azerisport.com կայքին տված հարցազրույցը, որում ԱՖՖԱ նախագահը հանդես է գալիսագրեսիվ հայտարարություններով և փորձում է քաղաքականացնել ֆուտբոլը, Հայաստանի ֆուտբոլիֆեդերացիան պատրաստվում է բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ՝ ընդդեմ Ադրբեջանի ֆուտբոլիֆեդերացիաների ասոցիացիայի»:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am